Լուրեր

Ըստ Նիկոլի Հայաստանի քաղաքացիների գլխում շարունակում է ամրապնդվել աղքատությունը և թվերը շարունակում են աճել. Կարեն Ավագյան

18.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ըստ Նիկոլի Հայաստանի քաղաքացիների գլխում շարունակում է ամրապնդվել աղքատությունը և  թվերը շարունակում են աճել: 

 Համաշխարհային բանկի կանխատեսումների 2022 թվականի արդյունքներով ՀՀ ամեն 5 բնակչից 2-ը աղքատ է:  Հայասատնում աղքատության տոկոսը կարող է հասնել 39.6 տոկոսի:
 
ՀԻՇԵՑՈՒՄ. քպ  2021 թվականի ընտրություններին ասում էր, որ մինչև 2026 թվական աղքատության մակարադը կրճատելու է կրկնակի: Այսինքն, աղքատությունը պետք է  15 տոկոսից ցածր լիներ: Մինչդեռ աղքատության թվերը շարունակում են աճել ահագնացող տեմպերով:
 
ՀԻՄԱ ԹՎԵՐԸ.
2017 թվականին - 25.7 տոկոս աղքատություն
2018 թվականին - 23.5 տոկոս աղքատություն 
Նշեմ, որ վերը  ներկայացված թվերը  ոչ մի կապ չունեն «հեղափոխական»  Հայաստանի հետ:
Ստորև արդեն  «հեղափոխական» Հայաստանի աղքատության ավելացված թվերն են:
 
2019 թվականին -26.4 տոկոս աղքատություն
Չենք կարող չհիշել, որ նիկոլի բացատրությունը, այն հանգամանքին, թե ինչու է «հեղափոխությունից» հետո աղքատությունն ավելացել, ասել էր, որ աղքատությունը Հայաստանի քաղաքացիների գլխում է:  Փաստորեն  2019 թվականից սկսած Հայաստանի քաղաքացիների գլխում շարունակում է ամրապնդվել աղքատությունը, իսկ թվերը շարունակում են աճել: 
2020 թվականին -27 տոկոս աղքատություն

← Վերադառնալ ցուցակին