Լուրեր
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ. Հենրիխ Դանիելյան
17.11.2022
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյոբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի’ ուսանողներ,
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:
Երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Գաղտնիք չէ, որ հարուստ գիտելիքներով զինված երիտասարդներն են ապահովում հասարակության առաջընթացը և այսօր մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդն է դառնալու մեր հարատևության երաշխիքը:
Պատմությունից դասեր առնելով տեսնում ենք, որ Հայ ուսանողությունն էր, որ բոլոր ժամանակներում ըմբոստանալու էր Հայաստանին սպառնացող յուրաքանչյուր թշնամու դեմ ու իր ընդհատված ուսումնառությունն ավարտելու էր մարտադաշտերում:
Հայ ուսանողության յուրաքանչյուր սերունդ նախորդից ժառանգել է լուսավոր ու նորացված գաղափարներ, պետությանը՝ իրենց ստացած գիտելիքները ծառայեցնելու ավելի մեծ պատասխանատվություն։
Այսօր Հայաստանի ու Արցախի հետագա գոյությունն ու զարգացումը կախված է Ձեր ստացած գիտելիքներից և կարողություններից։
Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ,
սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ »։