Լուրեր
Փաշինյան, ե՞րբ ես հրապարակելու քո իսկ կողմից հնչեցված քաղաքական գործիչ «այլ պետությունների գործակալների» եւ բարձր ուսադիր ունեցող «շպիոնների» անունները. Շարմազանով
17.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան իր էջում գրել է.
«Փաշինյան, ե՞րբ ես հրապարակելու քո իսկ կողմից հնչեցված քաղաքական գործիչ «այլ պետությունների գործակալների» եւ բարձր ուսադիր ունեցող «շպիոնների» անունները։ Կա կարծիք, որ ինքնախոստովանության նման բան կարող է ստացվել։ Կարո՞ղ է չհրապարակեցիր, քանի որ «ձերոնցից» կամ «հաճախորդներիցդ» ոմանց անունները տեսել ես։
Մի բան ասա… 2019-ի մարտից ասում ես «գործակալներ» ու «շպիոններ», անուններ տուր։ Բայց էն 200-300 դոլարանոց շպիոնների անուններ չտաս, դրանք ոչ քաղաքական գործիչ են ու ոչ էլ մեծ «ձուկ»։ Իսկ «ձուկը գլխից են բռնում»։ Դե քեզ տեսնեմ, Նիկոլ» ։