Լուրեր
Ասում էի չէ՞ նիկոլիզմի հակառուսականությունից մինչեւ հպատակվել մի «կրեմլյան կլիզմա» է․ Շարմազանով
17.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Բա ո՞ր ռուսական տարբերակին կողմ ես, ի՞նչ էիր բանակցում Միշելի ու Մակրոնի հետ օրերով։
Քո թերթն էր ռուսների ու ռուսական տարբերակի վրա ինչ ասես թափում ու լցնում, դու ու քո քպ-ականներն էիք հրապարակային թշնամություն քարոզում ՌԴ-ի դեմ։
ՔՊ-ն էր ասում ՝ ՌԴ-ն միջանցք է պահանջում, ՌԴ-ն մեզ զենք չի տալիս։
Դու ու քո հաճախորդներն էիք դրա հեղինակը, Փաշինյան։
Հիմա ԱԺ-ում ասում ես՝ ո՞վ դեմ է ռուսական տարբերակին, թող խոսի։
Ու ՔՊ-ն ձայն չհանեց։
Այդպես ձայնազուրկ եք դուք։
Դուք նույնիսկ հաճախորդի կարգավիճակ էլ չունեք։
Ես ասում եմ՝ ցանկացած տարբերակ, որը փակում է Արցախի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման պատուհանն անընդունելի է։
Մնացածը դու «ջոկի», ի՞նչ ես ստորագրելու։
Հ.Գ. Ասում էի չէ՞ նիկոլիզմի հակառուսականությունից մինչեւ հպատակվել մի «կրեմլյան կլիզմա» է» »։