Լուրեր

Ոչ մի ձևով ու ոչ մի հնարով չեք կարող լռեցնել կամ վախեցնել պարոն Աշոտյանին. Ռաֆայել Վարդանյան

16.11.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Ռաֆայել Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքի հրամանով Armen Ashotyan ֊ին արգելել են երկրից դուրս գալը, քանի որ նա ինչ որ գործով մեղադրյալ է, որի մասին, իհարկե, ինքը տեղյակ չի։

Այսօր պարոն Աշոտյանը Զվարթնոց օդանավակայանում է իմանում այս մասին, երբ պատրաստվում էր մեկնել ու մասնակցել ԵԺԿ֊ի կողմից կազմակերպված քաղաքական համաժողովին։ Դե պատկերացնում եք, ինչ ելույթներ պատրաստած կլիներ պարոն Աշոտյանը։
Սա են սրանք`վախկոտ, սրիկա, անամոթ և ամեն ինչի պատրաստ, միայն թե հասնեն իրենց ուզածին։
Ասեմ, որ ոչ մի ձևով ու ոչ մի հնարով չեք կարող լռեցնել կամ վախեցնել պարոն Աշոտյանին, ուղակի այս կերպ ցույց եք տալիս, թե ինչքան եք դուք վախենում իրենից»։

← Վերադառնալ ցուցակին