Լուրեր
Աշոտյան ջան,наше дело правое. Շարմազանով
16.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Աշոտյանին Զվարթնոց օդանավակայանում արգելել են մեկնել Լիսաբոն՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։
Հանկարծ որոշել են, որ Արմենը մեղադրյալ է մի անկապ գործով։
Արմենը պետք է ԵԺԿ համաժողովում մերկացներ Ադրբեջանի կեղծ թեզերն ու պաշտպաներ Արցախի ժողովրդի անկախ ապրելու հրամայականը։
Տեսնենք սրանով կսահմանափակվե՞ն սրանք, թե՞ հիմա էլ Արմենին կզրկեն Հայաստանում ազատ հրապարակային իր կարծիքն արտահայտելու հնարավորությունից։
Նիկոլական ռեժիմի պայմաններում ոչնչից պետք չէ զարմանալ։
Աշոտյան ջան,наше дело правое»։