Լուրեր
Որքան, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կուլմինացիան մոտենում է, այնքան իրադարձություններն առավել անկանխատեսելի ընթացք են ստանում․ Տիգրան Աբրահամյան
15.11.2022
ԱԺ «Պատիվ ունեմ»խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանի տեղեկատվական ճակատում Հայաստանի նկատմամբ բառապաշարը սրվում է։
Թե այս հանգամանքը ինչքանով է կապված առաջնագծում սպասվող նոր զարգացումների հետ, դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ սա Հայաստանի դեմ նոր շանտաժի այս փուլի մեկնարկ է՝ միանշանակ է։
Որքան, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» կուլմինացիան մոտենում է, այնքան իրադարձություններն առավել անկանխատեսելի ընթացք են ստանում»։