Լուրեր
Պատգամավորների ԱԺ գնալ/չգնալը չի նշանակում, որ փողոցային պայքարի, մարդկանց գեներացնելու գործողությունը առանց տեր է մնում. Դերզյան
15.11.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում իշխանություն փոխելու ցանկացած տարբերակի դեպքում փոփոխությունը արձանագրվելու է ԱԺ քվեարկությամբ:
ԱԺ պատգամավորների գլխավոր գործիքը այս պահին անհրաժեշտ կետի հասնելու ժամանակ քվեարկությունը ապահովելն է: Այդ առումով քննադատության որևէ պատճառ չեմ տեսնում:
Այ փողոցային պայքարի մասով ահագին մտածելու տեղ կա: Ի դեպ պատգամավորների ԱԺ գնալ/չգնալը չի նշանակում, որ փողոցային պայքարի, մարդկանց գեներացնելու գործողությունը առանց տեր է մնում: Այդ տերը մեզանից ու ձեզանից յուրաքանչյուրն է: Այլ հարց է, որ ահագին բան ունենք բոլորս այդ ուղղությամբ մտածելու, միմյանց լսելու ու հետևություններ անելու, մարդկանց վստահությունը շահելու, հստակ օրակարգ բերելու և հավատ ներշնչելու հարցում»։