Լուրեր
Փաշինյան, դու վարչապե՞տ ես,թե՞ բողոքի գրքում թվիտ գրող․ Շարմազանով
15.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյան, դու վարչապե՞տ ես,թե՞ բողոքի գրքում թվիտ գրող։
Հերիք է բողոքես …
Դու աշխատավարձ ստանում ես ոչ թե թվիտ գրելու համար,այլ սահմանների անառիկությունն ու պետության անվտանգությունն ապահովելու։
Չե՞ս ջոկում,պետություն առաջնորդելը քո բան չէ։
Քո բողոքները ոչ մի պետություն բանի տեղ չի դնելու,քանի որ որեւէ մեկը չի կարող հարգել սեփական ազգի երազանքը թաղողին ։
Զենք չես կարողանում բերել,հող չես կարողանում պահել,բանակցություններում պետական շահ չես կարողանում սպասարկել . մնացել ես վարչապետի աթոռից կպած, որ ի՞նչ անես։
Ասա՝ քեզ ի՞նչ ու ինչքա՞ն է պետք, ազգովի հավաքենք ու տանք քեզ, միայն թե գնա»։