Լուրեր

Գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները. Արտակ Զաքարյան

14.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակակից աշխարհում, մտերիմ մարդիկ, միմյանց հետ զրույցում հաճախ հարցնում են. «ո՞վ է քո բժիշկը, կամ ո՞ր բժիշկն է հետևում քո առողջությանը»:

Սա կոչվում է առաջընթաց ապրող առողջապահության ընտանեկան բժշկություն:

Ժամանակակից Հայաստանում, գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների զրույցներում, ստանդարտ հարցերից մեկը դարձել է «...ո՞վ է քո փաստաբանը և ինչի՞ համար են քեզ «դատում» կամ հարցաքննում»: Սա կոչվում է առաջադիմող ժողովրդավարություն, որտեղ ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում: Այս տիպի «ժողովրդավարությունը» ողջունող և բռնապետ Ալիևին ռազմավարական գործընկեր հռչակած Արևմուտքը` ձեզ վկա: Արդյունքում` մենք երկիր, մարդկային կյանքեր, ազգային հեղինակություն, հոգևոր-մշակութային ահռելի ժառանգություն ու արժեքներ ենք կորցնում:
 
Միևնույն ժամանակ` կապիտուլյանտներին չգիտես ինչու, առայժմ ամեն ինչ կարելի է և նրանք փաստաբանի կարիք չեն ունենում:
 
Սակայն համոզված եմ, որ գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները: Արցախի այսօրվա վիճակն ու օկուպացված Հայաստանը ձեզ վկա»:

← Վերադառնալ ցուցակին