Լուրեր

Ինչո՞ւ այսքան անպետքացանք. Մարգարիտ Եսայան

13.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեսբուքյան իր էջում գրել է.

«Ինչո՞ւ այսքան անպետքացանք․․․Խեղճացանք, ոչխարացանք․․․

Ցանկացած բան ի վերջո ավարտվում է, ամեն ինչ ունի վերջ․․.
 Անգամ կյանքը ինչ-որ պահի ավարտվում է, վերջանում․․.
 
Ազգովի մղձավանջի մեջ ենք, հասկանում եմ յուրաքանչյուրիդ վիշտը, ցավը, հոգսը։ Հասկանում եմ յուրաքանչյուրիդ  խոսքը, լռությունը, բողոքը, աղաղակը, լացը․․։Հասկանում եմ, լավ եմ հասկանում։ Սրտով եմ զգում այդ ամենը, սրտով եմ զգում  յուրաքանչյուրիդ  հոգու տառապանքը․․․։Մարդ տուն է կորցնում  խենթանում է, անգամ մի փոքրիկ զարդ կորցնում ես,  խեղճանում ես․․․։Հիմա բոլորս միասին նույն կորուստն ունենք, ամեն օր, ամեն ժամ  տեսնում ենք այդ կորուստը, մեր աչքի առաջ մեզանից կտրում են մեր  հայրենիքը, կտրտում են առանց օրենքի, առանց իրավունքի, առանց խելքի․․.
 
Թշնամաբար։Ու մենք ականատեսն ու վկան են այս մեծ կորստի․․։Մենք այս մեծ կորստի մեղավորն ենք, մենք  հանցանքի մեջ ենք, բոլորս միասին  եւ յուրաքանչյուրս ՝առանձին.․․Մենք հանցագործ ենք։ Մեր լուռ համաձայնությամբ մեզանից խլում են մեր անցյալը, մեր պատմությունը, մեր երազանքը, միացյալ եւ հզոր Հայաստան ունենալու, դեպի Էրգիր մեր մեծ երազանքը,  մեր ազգային ձգտումը․․․Խլում են մի խումբ բ-ի տղերք։
 
Խլում են մեր  բոլորի  երկիր հայրենին , մեր երկիր Նաիրին, մեր  «զարթիր լաոն», մեր Կոմիտասը, մեր Մաշտոցը, մեր Ամարասն ու մեր Դադիվանքը․․։Ու մենք մոլոր գառների պես նայում ենք այս կոտորածին եւ գառների լռությամբ հանդուրժում ենք, որ մի խումբ բ-ի  թուլեք սա անեն․․։Մտածում ենք, դե մենք ո՞վ ենք, սրանց թիկունքին  տերություններ են, իրենց շահերը, մեզ էլի դարձնում են  պատռտվող  թաշկինակ եւ, ստանալով ավարը,  հռհռում են մեր ոչխարային լռության վրա․․․
Ինչ ասեմ, հասկանում եմ յուրաքանչյուրիդ։ Հասկանում եմ ձեզ, ինքս ինձ չեմ հասկանում, առանձին, միայն ինձ, չեմ ուզում հասկանալ․․.
 
Իսկ դուք անհատապես , յուրաքանչյուրդ ձեզ հասկանո՞ւմ եք։ Մտածեք։
Բա ես է՞դ եմ, արդյո՞ք ես էլ եմ էդ։
Բա ո՞ւր է իմ ընդվզումը, իմ դիմադրությունը, ո՞ւր է իմ ջղայնությունը, իմ  ուժը, ո՞ւր է իմ բազկի ուժը, ո՞ւր էիմ միջի խենթը, ո՞ւր է իմ  Թուր Կեծակին․․․Մի՞թե այդքան սխալ են ինձ դաստիարակել․․ՄԻ՞թե ես  չգիտեի, որ բ-ի տղերքին պետք է  մոտ չթողնել հայրենիքի սուրբ  տաճարին․․։Ախր գիտեի, ախր գիտեինք․․։Ախր ասում էի։ 
 
Ինչո՞ւ այսքան անպետքացանք․․․Խեղճացանք, ոչխարացանք․․․
Դուք, չգիտեմ ի՞նչ եք մտածում, բայց ես   չեմ ուզում համակերպվել․․․․Չեմ ուզում․․․։Այո, ամեն ինչ ունի վերջ․․Սրանք նույնպես ունեն վերջ․․․Էսպես չի մնա, Թումանյանն է   պնդում․․Ոչ թե նստենք ու սպասենք , որ սրանք իրենք-իրենցով կվերջանան, այլ՝ վերջը տանք, գտնենք այդ վերջը եւ քաշելով բերենք սրանց  ոհմակի վրա։
Մենք դա կարող ենք, կարեւորը՝ չկորցնել  ՈԳԻՆ․․․
Կարո՞ղ ենք․․․
Ես, իրոք,  հասկանում եմ յուրաքանչյուրիդ, մնում է բոլորս միասնական հասկանանք իրար․ բոլորս՝ բոլորիս․․․Խոսենք նույն լեզվով եւ վերջ տանք էս  սոդոմ-գոմորին․.․Մեզ հեչ չի սազում․․.Ո՞վքեր են էս անհայրենիքները, որ այսքան երկար հանդուրժենք․․․
Հ․Գ․Դրանք մեր ամբողջ պատմության  աննախադեպ ճիճուներն են․․․
Պարզ է, ակնհայտ, հարցս՝ իսկ ես ո՞վ եմ, մենք՝ո՞վքեր ենք․․․»:

← Վերադառնալ ցուցակին