Լուրեր

Նիկոլ, բա որ Ալիեւն ուզում է մեզ ցեղասպանել,ինչու՞ երկու տարի շարունակ միակողմանի զիջումների գնացիր՝ հանձնելով Գորիս-Կապան 21 կմ, Բերձորը, Աղավնո. Շարմազանով

11.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Նիկոլ, բա որ Ալիեւն ուզում է մեզ  ցեղասպանել,ինչու՞ երկու տարի շարունակ միակողմանի զիջումների գնացիր՝ հանձնելով Գորիս-Կապան 21 կմ, Բերձորը, Աղավնոն։

 
Ինչու՞ ինքդ գաղտնի պայմանավորվեցիր ու 2018-ի դեկտեմբերին մեր զորքերը հետ քաշեցիր Սյունիք ու ադրբեջանցիներին հրավիրեցիր Հայաստան։
 
Դու էիր հայկական գյուղերը թուրքական «էյվազլի մեյվազլի» անվանում։
 
Դու էիր ասում՝ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ չեն սկսում։
 
Դու էիր Ալիեւի հետ խաղաղության դարաշրջան սկսում ու երջանիկ ապագա խոստանում։
 
Ի՞նչ ես եկել «կոկորդիլոսի արցունքներ» թափում հիմա։
 
Դու խաբել ես ժողովրդին։
 
Ալիեւին դու էիր «կառուցողական» համարում։
 
Դու տապալվել ես ու երկիրն էլ տանում ես վերջնական կործանման։
 
Երկու տարի շարունակ բացի միակողմանի ամոթալի զիջումներից ոչինչ չես արել։
 
Նենց ես ամեն ինչի հերն անիծել,որ մարդ չգիտի՝ քեզնից հետո ո՞նց է երկիրը խելքի բերվելու»։

← Վերադառնալ ցուցակին