Լուրեր

Արցախում մարդիկ մեզանից ակնկալիք ունեն․ Մարգարիտ Եսայան

10.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սինխրոն աշխատում են իլհամը եւ նիկոլը․․․մեկը Շուշիում  է սպառնում իր զորքով , մատ է թափ տալիս ՀՀ-ի եւ Արցախի վրա, մյուսն անմիջապես,մեկ օր անց  սա է  ասում․«Ալիևը ոչ միայն սպառնում է, այլ նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն»:   Բա դու ինչ մեխի գլուխ ես․․․

 
Բա ո՞ւր մնաց «կիրթ»․-դ, այ, անկիրթ, ո՞ւր մնաց՝ բանակցությունների մասին ալիեւի հետ խոսելդ, ո՞ւր մնաց «ինչ ուզում, էն էլ բանակցում եմ»-դ, ո՞ւր մնացին  այլ էշություններդ, ո՞ւր․․․Ով-ով, ես   հաստատ գիտեի հինգ տարի առաջ, ավելի հաստատ գիտեմ էսօր, էդ ամեն ինչդ ընդդեմ Արցախի եւ ընդդեմ ՀՀ-ի էիր դուրս տալիս․․
 
Ու  այլեւս ոչ մի տրամաբանություն կամ սթափ խոսք չի օգնում, ախր ի՞նչ ասեմ, սրանք  շարունակում են  իրենց հայակործան  քայլերթը․․․Ի՞նչ ասեմ․․․Արցախում մարդիկ մեզանից ակնկալիք ունեն,  նորմալ մարդիկ, իրական արցախցիները․Նույնը եւ մայր հայրենիքում․․․Հիմա, եթե ասեմ, այ  ․․․ իսկ  «խաղաղության դարաշրջան» կեղծ օրակարգդ ո՞ւր ես մտցրել․․․Ասե՞մ-չասե՞մ․․․Ի՞նչ օգուտ․․․Ու քանի դեռ սրանք են մեր երկրում «տեր-տիրական» մեկ ցեղասպանությունը  սրանց քիչ է, անվերջ  տանելու են նորանոր սպանությունների․․․
 
Դագաղները, որ հինգ տարի առաջ  լցրեցիր քաղաքների փողոցներում, էսօր  շարունակում ես լցնել դրանցով ամբողջ երկիրը․․․Դու դագաղների  հետ եկար եւ չես հեռանում, հենց էդ դագաղներից կառչած․․․»։

← Վերադառնալ ցուցակին