Լուրեր
Խերսոնում Ռուսաստանի նահանջից ու ռուսական ուժերի հնարավոր պարտությամբ ուրախացող նատօաթրքասերներ, շուտ մի ուրախացեք. Շարմազանով
10.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Խերսոնում Ռուսաստանի նահանջից ու ռուսական ուժերի հնարավոր պարտությամբ ուրախացող նատօաթրքասերներ, շուտ մի ուրախացեք։
Իհարկե, իրավիճակը ռուսական ուժերի համար դյուրին չէ։
Ավելին.պետք է գիտակցել,որ ՌԴ-ի դիրքերի թուլացումից կարող են օգտվել Թուրքիան ու Ադրբդջանը։
Բայց Ռուսաստանի պատմությունը ցույց է տվել,որ նահանջին հաջորդում է մեծ հաղթանակը։
Հիշեք 1812 -ի Կուտուզովի Մոսկվան թշնամուն հանձնելու որոշումը։
Ի՞նչ եղավ դրանից հետո։
Ռուսական զորքերը հայտնվեցին Եվրոպայի սրտում ու գրավեցին Փարիզը։
Հ.Գ. Умом Россию не понять,
Аршином общим не измерить:
У ней особенная стать —
В Россию можно только верить.
Фёдор Тютчев.»: