Լուրեր
ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ոչ միայն չեն գնում Հայաստանից, այլ գալիս են Հայաստան․ Շարմազանով
10.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլականներն երկու ամիս շարունակ իրար հերթ չտալով պնդում էին, թե ՀԱՊԿ-ն հեռանում է Հայաստանից։
Այսօր ՀԱՊԿ-ի մոլի հակառակորդ ,միաժամանակ «նախագահող» Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վ.Պուտինի հետ ու քննարկել նոյեմբերի 23-ին Երեւանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովի մանրամասները։
Փաստորեն ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն ոչ միայն չեն գնում Հայաստանից, այլ գալիս են Հայաստան, իսկ Փաշինյանն ու իր թիմն արդեն սրտատրոպ սպասում են ՀԱՊԿ-ին։
Ո՞վ էր ձեր լեզվից քաշում ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դեմ ելույթներ ունենալ, որ հիմա էլ «քաղաքական ղազագիր» ընդունած պատրաստվեք Երեւանում ՀԱՊԿ գագաթաժողովին։
Քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր խոսքը։
Նույնիսկ «30 արծաթ» չկա»։