Լուրեր
ՀՀ-ից հանձնված և օկուպացված տարածքների մասին Ալիևը երազել անգամ չէր կարող: Իսկ այսօր խոսում է Գորիսի, Կապանի, Ջերմուկի ու Սևանա լճի մասին․ Արտակ Զաքարյան
10.11.2022

ՀՀԿ ԳՄ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Իմ ընկերներից մեկը, վերջերս մի ուշագրավ համոզմունք հայտնեց, ասելով « եթե 2020թ. սեպտեմբերի 26-ին Ալիևին թուղթ ու գրիչ տային և ասեին, նկարի՜ր քո պատկերացրած Արցախի քարտեզը` այնտեղ հաստատ կլինեին Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջանները»:
Այս դիտարկմանը մնում է ավելացնել, որ ՀՀ-ից հանձնված և օկուպացված տարածքների մասին Ալիևը երազել անգամ չէր կարող: Իսկ այսօր խոսում է Գորիսի, Կապանի, Ջերմուկի ու Սևանա լճի մասին:
Ահա թե ում ենք ընտրել գերագույն գլխավոր հրամանատար (դավաճան):
Վարչապե´տ Նիկոլ, եթե դու 2016թ.-ին պատգամավոր Նիկոլի ձեռքը ընկնեիր, այսօրվա վիճակիդ համար քեզ հաստատ շանսատակ կաներ»: