Լուրեր

Կապիտուլյացիայից հետո անցել է 2 տարի, իսկ պատասխանատուները դեռ ողջ են. Տիգրան Վարդանյան

09.11.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2019թ. նոյեմբերի 9-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել իր հարսանիքից, որը տեղի էր ունենում Շուշիում և վերնագրել այն՝ «Հարսանիք Շուշիում օպերացիան սկսված է»: Ուղիղ մեկ տարի անց նույն օրը ստորագրվեց կապիտուլյացիան:

 
Արմենները, նիկոլները, էռատոները և մյուսները հաջողությամբ ավարտեցին իրենց սկսած օպերացիան: Հանձնեցին ոչ միայն Շուշին, այլև ավելին` և´ տարածքներ, և´ մարդկային կյանքեր: Ի դեպ մարդկային կյանքերը բացեիբաց հանձնեցին թշնամիներին: Ինչի՞ դիմաց: Ըստ իս պարզ է պատասխանը` գումարի` մեծ գումարի, աթոռի, պաշտոնի, իշխանության:
 
Արմենների ու իր նմանների պատճառով հազարավոր մեր հայրենակիցներ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ իրենց օջախները. թշնամին արմենների օգնությամբ այն օկուպացրեց: Դրանց նմանների պատճառով հազարավոր լուսավոր տղաներ այլևս հայր չեն դառնա, մնացածն էլ իրենց երեխային չի տեսնի: Մի օր կհանդիպեն... Երկնային կյանքում:
 
Ու այս ամենին զուգահեռ Արմենի և իր կնոջ մեկ այլ «օպերացիայի» արդյունքում` իրենց երեխան ապրում է նրանց հաշվին ու նրանց շնորհիվ ում սպանեց հենց էդ նույն Արմենը:
 
Հ.Գ. Կապիտուլյացիայից հետո անցել է 2 տարի, իսկ պատասխանատուները դեռ ողջ են... Մի ողջ ժողովուրդ կործանում է սեփական ապագան. «քնած» են: Պինդ փակել են իրենց աչքերը, իսկ ում աչքերը բաց են` պայքարում են, բայց ապարդյուն, որովհետև քիչ են: Քիչ չի քիչ են, մի բան էլ այլ «բացված» աչքերի դեմ էլ են պայքարում, իսկ արմենները շարունակում են մեկ այլ դավաճանական օպերացիա` Հայաստանի ոչնչացում ու կապ չունի արդեն քո աչքերը փակ են, թե՞ բաց...»:

← Վերադառնալ ցուցակին