Լուրեր

Ալիեւը կրկին սպառնալիքի լեզվով հոխորտաց, ի լուր աշխարհի․ Մարգարիտ Եսայան

09.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալիեւը կրկին սպառնալիքի լեզվով հոխորտաց, ի լուր աշխարհի  մատ թափ տվեց, ուժի սպառնալիքը ի ցույց դրեց․․․

Իսկ  ՀՀ իշխանություն կոչվածը  վիզը ծուռ  «խաղաղության դարաշրջան» երգելով ամբողջ երկիրը  հնարավոր  սպառնալիքի , վտանգի առաջ դրած , անդեմ բաներով  է զբաղված ու եթե ասես՝ տղա,  հեռացիր-գնա, քո մնալը  մեր ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է, կասի՝ հա, ի՞նչ  անեմ․․․ կամ, կասի՝ բայց դա ինչ կփոխի․․․Իրականում՝ շատ բան կփոխվի, կլինի այլ մեկը, ով   կկարողանա  այլ կերպ խոսել,  եւ ժամանակ եւ հնարավորություններ կբացվեն․․․

 
Հ․Գ․ Չեմ էլ ուզում անդրադառնալ ալիեւի՝ իր բանակի հզորացման մասին ամպագոռգոռ հայտարարություններին, կամ էն մտքերին, թե Հայաստանում իշխանություն լինի, ընդդիմություն լինի, կամ  այլ մեկը, ինքը  իր անելիքը անելու է, նաեւ նրան, որ հատուկ շեշտեց ռուս խաղաղապահների մնալու ժամկետները․․․Ի՞նչ իմաստ ունի, աշխարհի գլուխը խառն է, աշխարհին «Նի դօ էտոգո»․․․
 
Ու ալիեւը հոխորտում է․․․գլուխը քարը, թող հոխորտա, իսկ  մե՞նք ի՞նչ ենք անում․․․»։
 

← Վերադառնալ ցուցակին