Լուրեր
ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության Բանավեճի ակումբը նախաձեռնել է «Բանավեճի արվեստ և Հռետորաբանության» խորագրով բաց դասախոսությունների շարք երիտասարդների համար
09.11.2022

Ուշադրություն
ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության Բանավեճի ակումբը նախաձեռնել է «Բանավեճի արվեստ և Հռետորաբանության» խորագրով բաց դասախոսությունների շարք երիտասարդների համար։
«Բանավեճի ակումբը» առաջարկում է Ձեզ հատուկ ծրագիր, որը հնարավորություն կընձեռի.
Ձեռք բերել ազդեցիկ խոսքի, հռետորության և այլ հմտություններ
Տիրապետել բանավիճելու կանոններին և մշակույթին
Ազատ շարադրել մտքերը
Ճիշտ և հասանելի ձևակերպել և արտահայտել կարծիքներ
Զարգացնել բանակցելու կարողությունները
Ունենալ գրագետ և ներկայանալի խոսք
Կիրառել ստացված հմտությունները պրակտիկայում
Ձեռք բերել նոր ընկերներ
Դասընթացը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական, պրակտիկ և ինտերակտիվ պարապմունքներ։
Դասընթացը կվարեն ոլորտի բարձրակարգ մասնագետները։
Բավարար մասնակցություն ապահոված մասնակիցները դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր։
Մասնակցության համար լրացրեք ստորև ներկայացված դիմում-հայտը՝ https://forms.gle/A4WT2WUwKiohu8Js6
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի՝ նոյեմբերի 25-ը։
Հարցերի դեպքում ՝ +37493123757