Լուրեր

Բոլոր տիպի նիկոլները պետք է պատասխան տան․ Արտակ Զաքարյան

09.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե բոլոր ոլորտներում Հայաստանին պարտված  Ադրբեջանում (խոստովանությունն Ալիևինն է) 2020թ. ից հետո նոյեմբերի 8-ը նշվում է որպես հաղթանակի օր,  ուրեմն նոյեմբերի 9-ը Հայաստանում պետք է հիշվի և դատապարտվի որպես կառավարող վենախավի դավաճանության օր:

 
Որպեսզի հայ ժողովրդի պատմության մեջ նոյեմբերի 9-ի համազգային ամոթը չհիշվի որպես դավաճանության օր, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ադրբեջանիցերը մոռանան նոյեմբերի 8-ի իրենց պայմանական հաղթանակի մասին: Այնպես, ինչպես իրենք են ցանկանում մեզ մոռացության տալ մայիսի 8-ի Շուշիի հաղթանակի օրը: 
Իսկ մինչ այդ, բոլոր տիպի նիկոլները պետք է պատասխան տան իրենց ազգակործան մեղքերի համար: Հայ ժողովուրդը պետք է փաստերով ճանաչի ու իմանա նիկոլիզմի ակունքների և նրանց համար իշխանությունը զավթելու նպատակների մասին ողջ ճշմարտությունը»:

← Վերադառնալ ցուցակին