Լուրեր

Արմեն Աշոտյանը քաղաքական ամենամեծ փորձություններն ու թրծվածությունն անցած դեմքերից է. Տիգրան Աբրահամյան

06.11.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ » խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյանիր էջում գրել  է․

«Արմեն Աշոտյանը քաղաքական ամենամեծ փորձություններն ու թրծվածությունն անցած դեմքերից է։

 
 
Աշոտյանը միայն վախեր ունի հարազատի, ընկերոջ, հայրենիքի կորստի, բայց ոչ երբեք ձերբակալվելու ու կալանավայրում հայտնվելու հետ կապված։
 
Այնպես որ նրա մասին գրվող գրառումները ոչ այդքան սատարման, որքան այս իշխանության անբարոյականության դրսևորումները ևս մեկ անգամ ի ցույց դնելու նպատակ ունեն։
 
 
Ճիշտ է՝ շատերիս համար ամեն ինչ դեռ շատ վաղուց էր պարզ, սակայն մեկ անգամ ասելով ու առաջ անցնելով, ոչ մի հարց չի լուծվում։
 
Քաղաքական, տեղեկատվական պրեսսինգը պետք է լինի չդադարող, դրան պետք է անընդհատ տեմպ հաղորդել ու պայքարը սնուցել։
 
Արմեն ջան, նույնիսկ իմաստ չեմ գտնում ասելու՝ պինդ եղիր։ Դու միշտ այդպիսին ես»։
 

← Վերադառնալ ցուցակին