Լուրեր

Արեմն Աշոտյանին ձերբակալելով չեք կարող լռեցնել. Տաթև Թադևոսյան

06.11.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Տաթև Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկվա հանրահավաքից ջղաձգված՝ նիկոլը երևի գոռացելա show must go on ու այս անգամ էլ սլաքներն ուղղել է Աշոտյան Արմենի ուղղությամբ։

2018-ի ապրիլից նիկոլն իր «դարի բացահայտումներով» շարունակումա «ցնցել» մեր հասարակությանը։ 
Արմեն Աշոտյանն այն տեսակն է, որ 2018-ից 24ժամ  7օր գրաֆիկով ,առանց մի վայրկյան անգամ վարանելու, պատռել է սրանց «սրբի» դիմակները, ջրի երես է հանել  յուրաքանչյուր մանիպուլյացիա ու բացահայտել յուրաքանչյուր կեղծիք։
1915-ին թուրքն էլ ցեղասպանությունը սկսեց մտավորականներին, պետական նվիրյալ այրերին, իրական հայրենասերներին ձերբակալելով։
 
Իսկ թրքապաշտ էս դավաճաններին, միայն մի բան կասեմ։ Արեմն Աշոտյանին ձերբակալելով չեք կարող լռեցնել էն բազմահազար ժողվրդին, ով մինչև վերջ կանգնած է Հայաստանի ու Արցախի կողքին։ 
 
Հայրենիքի համար մղվող պայքարում, մենք վախեր չունենք, էն էլ ձեր նման ստահակներից»։

← Վերադառնալ ցուցակին