Լուրեր
Քրեական գործը ոտքից գլուխ շինծու է. Ռաֆայել Թադևոսյան
06.11.2022
ՀՀԿ խորհհրդի անդամ Ռաֆայել Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թրքասեր իշխանությունները տենչում են կալանավորել Armen Ashotyan -ին.
1. Քրեական գործը ոտքից գլուխ շինծու է, հարուցվել է դեռևս 4 տարի առաջ, անցել բոլոր հնարավոր մարմիններով և ոչ մի հանցակազմ չի գտնվել։ Ավելի մանրամասն պարոն Աշոտյանի ուղիղ եթերում (լինքը կդնեմ մեկնաբանություններում)։
2. Հանցակազմ չկա, ինչ պետք է անեն այս սրիկաները, ճիշտ է, կորզեն կեղծ ցուցմունքներ։ Ես հակված եմ մտածելու, որ երեկ 70֊ամյա վաստակավոր բժշկին և հոյակապ մարդուն` Նարիմանյանին բերման են ենթարկել (կամ արդեն ձերբակալել), որպեսզի ստիպեն ինչ որ կեղծ բաներ գրի։ Դե սրանք այնքան սրիկա են, որ չեն դիտարկել ոչ մարդու անցած ուղին, ոչ տարիքը, ոչ էլ այն հանգամանքը, որ այդ մարդը ունի բազմաթիվ հիվանդություններ։
3. Ինչո՞ւ է նիկոլ֊կապիտուլյանտը տենչում կալանավորել Արմեն Աշոտյանին.
Տեսեք, նիկոլը կպած ուզում է հանձնել Արցախը և այս ամիսների ընթացքում ինչ սուտ ասես չի հորինել բանակցային գործընթացի մասին, ում վրա ասես որ չի փորձել գցել իր դավաճանությունը և ինչ ասես հորինել է, թե Արցախը հանձնելով համ խաղաղություն կգա, համ էլ Արցախցիների իրավունքները ամենալավը այդ կերպ կարելի է պաշտպանել։ Դրա դեմ եղել են հանրահավաքներ, դրա դեմ խոսացել են տարբեր ընդդիմախոսներ, ԲԱՅՑ պարոն Աշոտյանը այն եզակին է եղել, որ այս ամիսների ընթացքում ուղակի կետ առ կետ ջախջախել է իշխանական մանիպուլյատիվ և կեղծ թեզերը։
Ամենայն հարգանքով բոլոր դիվանագետների և միջազգային իրավունքի մասնագետների հանդեպ, բայց Աշոտյան Արմենի պես համապարփակ և բավարար չափով ոչ ոք չի խոսել ու քննարկել Արցախյան հիմնահարցը, բանակցային տարբեր պրոցեսները և ակնկալվող արրդյունքները։
Ահա ձեզ հարցի պատասխանը, ինչու է կապիտուլյանտը փորձում կալանավորել պարոն Աշոտյանին։
Մի բան հաստատ գիտեմ, որ այս կերպ անհնար է լռեցնել, էլ չեմ ասում վախեցնել պարոն Աշոտյանին։
Սա դուք չեք մարսելու այ տաքանքներ»։