Լուրեր

Աշոտյա՞ն եք ձերբակալում․․.վախկոտներ․․.Մարգարիտ Եսայան

06.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշոտյա՞ն եք ձերբակալում․․.վախկոտներ․․.

 
Զավեշտ է երբ  իրական հանցագործություններ կատարածները, երկրի եւ պետության թիվ մեկ  հանցագործները   մատից «գործեր են ծծում» եւ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ ձերբակալում․․․
 
Եւ սա  սրանց անփոփոխ ու եղկելի ձեռագիրն է․․.Հա,  ուժեղից  դուք վախենում եք, անդավաճան մարդուց,հայրենիքին եւ պետականությանը նվիրված գործիչներից դուք սարսափում եք․․․
Այո, հզոր գործիչ է այսօր Արմեն Աշոտյանը,  եւ դուք վախենում եք այդ հզորությունից․․․Դուք՝ ճղճիմ եւ  պուճուրիկ մարդուկներ․․․Կանցնի, սա էլ կանցնի, տարեք բոլորիս փակեք, միեւնույնն է, դրանից ձեր վախերը չեն  անցնելու, դուք մշտապես մնալու եք ահուսարսափի մեջ, իսկ մենք զզվում ենք ձեզանից․․.
 
Ու  երբ դուք շարքով-կարգով կկանգնեք դատաստանի առաջ , Արմեն Աշոտյանը եւ բոլորս  կքմծիծաղենք․․․
Ու մենք տեսնելու ենք այդ օրը․․․
 
Հ․Գ․ Պարզապես՝ ամոթ մեզ, որ դո՝ւք դեռ   ճաղերի  հետեւում չեք․․.»:
 

← Վերադառնալ ցուցակին