Լուրեր
Բռնաճնշումները մեր նպատակները չեն կարողանալու սպանել. Կարեն Ավագյան
06.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այն որ Հայաստանում փակվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքներով զբաղվող ու արդարություն փնտրողները։
Փորձությունը մնացել է միայն մեր խղճինն ու բարոյականությանը։ Արդյո՞ք դրանք էլ են փակվել ու անվերադարձ հեռացել Հայաստանից։
Պատասխանում եմ՝ ոչ։ Ռեպրեսիաներն ու բռնաճնշումները երբևէ չեն կարողացել սպանել ձգտումներն ու նպատակները։
Բայց միշտ անարդար հետապնդումները, մարդկային տականքությունը ստացել են պատասխան։
Հայաստանում էլ է այդպես լինելու։ Բռնաճնշումները մեր նպատակները չեն կարողանալու սպանել։ Իսկ Armen Ashotyan-ի և մնացած բոլորի հանդեպ արված տականքությունների հատուցման ժամանակացույցն արդեն միացված է»։