Լուրեր
Չեմ հասկանում նրանց,ովքեր պատերազմից հետո Նիկոլի հրաժարականն էին պահանջում, իսկ այսօր ՝ ոչ. Շարմազանով
06.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չեմ հասկանում նրանց,ովքեր պատերազմից հետո Նիկոլի հրաժարականն էին պահանջում, իսկ այսօր ՝ ոչ։
Կարո՞ղ է Շուշին ու Հադրութը հետ է բերել, վրեքներս «խաբար» չկա։
Ի՞նչն է փոխվել։
Շատ բան։
Պարտությունից հետո Բերձոր,Աղավնո,Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ ու ՀՀ տարածքի 130 քառ.կմ են զիջել թշնամուն,բայց ժամանակին հրաժարական պահանջողների մի մասը կամ ընտրեցին պաշտոն ստանալու, կամ հաճախորդ դառնալու , կամ Նիկոլի կաբինետում հանդիպման գնալու ճանապարհը։
Ի դեպ, նման գործիչները քաղաքական դաշտից չեն միայն։
Կայուն եղեք ու մնայուն ձեր սկզբունքներում, եթե դա դրամը չէ միայն»։