Լուրեր

Ես հասկանում եմ կապիտուլյանտի ապրումները. Արտակ Զաքարյան

06.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես հասկանում եմ կապիտուլյանտի ապրումները: Հեշտ չի ապրել ազգակործան մեղքերի մեջ խրված: Առավել ևս դժվար է, երբ Հայրենիքի դեմ գործածդ մեղքերը մեկ առ մեկ բացահայտողներ ու այդ մասին փաստարկված և հրապարակային խոսողներ կան:

Ուստի, ազգակործան կապիտուլյանտի գունավոր երազանքն է դարձել հին ու նոր առիթներ մոգոնել, գործեր հորինել, մարդիկ գտնել, քննչական վարույթներ կազմակերպել, ցուցմունքներ կորզել և ընդդիմադիրներին այդ կերպ լռեցնելու փորձեր անել:
Հերթը Armen Ashotyan-ինն է: Մնում է առաջնորդվենք Սողոմոն իմաստունի պես` «Սա էլ կանցնի»: Միևնույն է այդ կերպ չեն լռեցնելու, ու առավել ևս` չեն վախեցնելու:
Կարևորը Արցախի ու Հայաստանի հարատևումն է, հանուն որի Նիկոլի դեմ պայքարը շարունակվելու է»:

← Վերադառնալ ցուցակին