Լուրեր
ՀՀԿ ԵԿ ողջ թիմը Արմեն Աշոտյանի կողքին է
06.11.2022

Իշխանազավթները փորձում են լռեցնել իրենց կեղծիքները բացահայտող ու իրենց դեմքին ճիշտը ասող մարդկանց։ Հիմա էլ փորձում են կեղծ մեղադրանքներով ձերբակալել հայրենասեր մի մարդու, ով իրենց մասին ողջ ճշմարտությունը ուղիղ իրենց դեմքին է ասում։ Խոսքը Արմեն Աշոտյանի մասին է։
Կապիտուլյանտները վախենում ու փախչում են ճշմարտությունից և մեզ լռեցնելու համար պատրաստ են ամեն ինչի, սակայն մենք չե՛նք լռելու, մեզ չե՛ն կարող վախեցնել շինծու մեղադրանքներով։
ՀՀԿ ԵԿ ողջ թիմը Արմեն Աշոտյանի կողքին է։ Ո՛չ Արմեն Աշոտյանը, ո՛չ մեզանից որևէ մեկը չի՛ վախենում ձեր նման ապիկարներից։
Չարի իշխանությունը հավերժ չէ։
Հայկը հաղթելու է ոսոխ Բելին։
ՀՀԿ ԵԿ