Լուրեր

Դուք ուզում եք ձերբակալել մի մարդու, ով ձեր կոկորդին է կանգնած. Աննա Հովներ

06.11.2022

ՀՀԿ խորհրդի անդամ  Աննա Հովները ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Դուք ուզում եք ձերբակալել մի մարդու, ով ձեր կոկորդին է կանգնած, որովհետև Աշոտյանի պես ՏՂԵՆ փաստերով և հիմքերով հերձում է ձեր ողջ խունտային:

Ես ուզում եմ, որ դուք լավ իմանաք, ոչնչություննե՜ր, որ Արմեն Աշոտյանը մեր ավագ ընկերն է, ու ձեր կոկորդները կկրծենք նրա համար: Իր մեջքին է մեր ողջ քաղաքական թիմը, իսկ մեր թիմից եթե մեկին հանկարծ փորձում են վատություն անել` մենք բոլորովս մեկ մարդու պես պահանջում ենք պատասխան ու սկսում ենք հոշոտել:
Արմեն Աշոտյանը` մեր երկրի ամենախելացի, ամենապարկեշտ, ամենազարգացած, ամենաազնիվ մարդկանցից մեկն է: Ձեր սև թելերը, որ փորձում եք կոպիտ ձևով կարել սպիտակի վրա` կտրելու ենք:
Մի՜ արեք: Տակից դուրս չեք կարողանալու գալ:
Հա, ու մի բան էլ. ոտքերը կերել եք Աշոտյանի: Ձեր ամբողջ խունտայով ու բարեկամներով, մեկ էլ ձեր կեղտոտ շրջապատով Աշոտյանի եղունգի կեղտը չարժեք, զիբիլնե՜ր:

← Վերադառնալ ցուցակին