Լուրեր
Նիկոլ Փաշինյանի նպատակը Ղարաբաղը շուտ տալն է. Շարմազանով
05.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեսյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ Փաշինյանի նպատակը Ղարաբաղը շուտ տալն է, սահմանները Թուրքիայի հետ բացելը, որ Հայաստանը դարձնի թուրքական հոսթել կամ թուրքական տուրիզմի ու առևտրի համար քարվանսարա:
Հեղափոխությունը կատարվել է, որ Հայաստանը լինի ոչ ինքնիշխան, թուրքական ֆուր մեքենաների համար проходной двор, Արցախը դառնա թուրքական:
Հեղափոխությունը կազմակերպված դավադրություն էր Հայաստանի դեմ:
Այս իշխանությունների դիագնոզն ընդդիմությունն արդեն տվել է, հիմա ընդդիմությունը պետք է առաջարկի փաթեթավորված այլընտրանք՝ պատասխանատվություն, լուծումներ՝ տնտեսության, արտաքին ու ներքին քաղաքականության, անվտանգության ասպարեզներում, կոնկրետ դեմքերով ու այդ ծրագիրը կատարող պրոֆեսիոնալներով պետք է ներկայանա, որոնք էլ պետք է իրականացնեն այդ ծրագիրը»։