Լուրեր

Կեղծերի այս անգամվա անվանակարգն ասֆալտչիկն է ստանձնել. Աննա Մկրտչյան

05.11.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կեղծ սրտացավերից վախեցեք։ Նրանք ընդունակ են ամենածանր ստորությունների՝ հայրենիք ծախելու, պետություն կործանելու, հայրենակիցներին թուրքին գերի տալու, հայրենակիցների աճյունները ամիսներով թշնամու մոտ թողելու, հերոսների անունները թաքցնելու։

Կեղծերի այս անգամվա անվանակարգն ասֆալտչիկն է ստանձնել։
Առաջին նկարը պատերազմից հետո է՝ հաղթած պատերազմից, հաղթած պատերզամի հերոսներին ճանաչելով, հպարտությամբ ու հոգատարությամբ լցված։
Երկրորդ նկարը պարտված ու կապիտուլացված Հայաստանում։ Հայաստանը ծախածները դեռ կեղծում են ու սպանում»։
 
 

← Վերադառնալ ցուցակին