Լուրեր
Տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով. Շարմազանով
04.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ակնհայտ է, որ տասնամյակներ շարունակ հայկական գործոնը հետաքրքիր է եղել աշխարհին մի շարք պատճառներով,որոնցից հիմնականներն են.
1.Ատոմակայանի առկայությունը։
2. Ռուսական 102-րդ ռազմաբազան ,որը կանգնած է թուրքական բանակի դիմաց։
3. Հայկական Սյունիքը,որը կտրում է Ադրբեջանը Թուրքիայից։
4. Հայկական Արցախը։
Աշխարհաքաղաքական դերակատարները Փաշինյանին բերել են իշխանության այդ գործոնները չեզոքացնելու համար։
Պարզ է,որ փոխելով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը,
թուրքանատօական բեւեռը դադարեցնելու է ատոմակայանի շահագործումը։
Պայմանագիր կնքելով Թուրքիայի հետ՝ վերջինս այլեւս սպառնալիք չի լինելու ՀՀ-ի համար,ուստի ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է հանվել։
Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության պայմանգիր կնքելու ու Արցախն Ադրբեջանի կազմում լինելու դեպքում էլ՝ եւ Արցախն է դադարելու հայկական լինել,եւ Սյունիքն է դադարելու անչափ կարեւոր «սեպ»-ի դեր խաղալ պանթուրքիզմի ծրագրերի խոչընդոտման համար։
Կապիտուլյանտները կգնան այս քայլերին,բայց աթոռ կորցնելու վախը նրանց համար լուրջ կատեգորիա է։
Այդ դավադիր պլանի իրագործումն առայժմ թույլ չեն տալիս ՌԴ-ն ու Իրանը։
Բայց ցանկացած հարմար պահի թուրքերը նիկոլիստների օգնությամբ կարող են գնալ այս քայլին։
Պետք է գիտակցել,որ այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում ՌԴ-ի ու Իրանի շահերը համընկնում են հայկական շահերի հետ։
Դա կարող է ընկալել բացառապես պետականակենտրոն իշխանությունը,որը դժբախտաբար Հայաստանում գոյություն չունի»։