Լուրեր
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է. Շարմազանով
04.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է։
Թող Բարձրյալն Աստված երկար տարիների կյանք պարգևի Վեհափառ Հայրապետին, զորեղ պահի Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցին և օրհնի բարեպաշտ մեր ժողովրդին:
Հավատով առ Աստված կարող ենք հաղթել բոլոր փորձությունները»։