Լուրեր
Ժամանակն է խոսել անուններով ու փաստերով. Հովհաննես Խաչատրյան
03.11.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Ֆեյսբուքում» մի «հայտնի ընդդիմադիր» կա, այսինքն` ընդդիմադիրի անվան տակ թաքնված դրամաշորթ` Հայկ Բաղդասարյան անուն ազգանունով: Սրան հազար անգամ զգուշացվեց, որ ընդդիմության շարքերում սրա-նրա անվան տակ թաքնվելով տարատեսակ խաբեություններ չտարածի, բայց մարդը չի հասկանում:
Սրա նմանների դիմակը, իրականում, պետք է պատռել, որ նախ` մարդիկ հասկանան, թե ում են թույլ տալիս մտնել իրենց տարածք, հետո` ում հետ են ընկերություն անում ու, ընդհանրապես, ում գրածներն են կարդում ու հավանում:
Պարզվում է` էս մեր «ճշտի» ռահվիրան 2019 թվականին, քաղաքականություն չմտած, զբաղվել է նույն գործով` շառլատանությամբ, ուղղակի այս պարագայում էդ գործունեությունը քրեական գործի տեսք է ստացել ու հիմա գտնվում է դատարանում: Դեռևս ոչ քաղաքական, բայց շառլատան Հայկ Բաղդասարյանը 2019 թվականին Մասիսի քաղաքացի Զորիկ Ուսոյանից խաբեությամբ շորթել է 7.000.000 դրամ: Շորթել է շատ պարզ խաբեությամբ. գնացել էդ մարդկանց ներկայացել է որպես նախկին ԱԱԾ աշխատակից և ներկա փաստաբան, խոստացել է, որ իր կապերն օգտագործելով կլուծի մարդկանց խնդիրը և դրա համար ստացել է 7 միլիոն դրամ:
Հիմա էս շառլատան գցողը գործունեության ոլորտը փոխել է ու արդեն քաղաքականության մեջ է զբաղվում շառլատանությամբ, ու սրա հետ շփվողներն ու իրանց գրասենյակներում տեղ տվողները համարում են, որ ընդդիմությանն օգուտ են տալիս:
Սրա նմանների վայրահաչոցներին պատասխաններ չակնկալեք, սրա նմանների գրածները դիտարկեք իր գենետիկ հիվանդության` շառլատանության համատեքստում ու անտեսեք, իսկ որ սրան տեսնում եք ընդդիմության հավաքներին, ասե՛ք, թող տանի էն 7 միլիոնը փակի, որ դատավճիռը գոնե մի քիչ մեղմ լինի»: