Լուրեր

Հիմա ի՞նչ,Վաշինգտոնում էլ ասելու՞ եք՝ դուք ամենից պրոամերիկյան իշխանությունն եք. Շարմազանով

03.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիմա ի՞նչ,Վաշինգտոնում էլ ասելու՞ եք՝ դուք ամենից պրոամերիկյան իշխանությունն եք …

 
Մի քանի օրից ԱՄՆ մայրաքաղաքում սպասվում է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում։
 
Հիմա ի՞նչ,կապիտուլյանտների «դեսանտը» գնալու է Վաշինգտոնում ասի՝ մենք Արեւմուտքի առաջարկն ենք պատրաստ ստորագրե՞լ թե՞ ասելու է՝  այդ «վատ» ԱԺ նախագահը «պրորուսական» է, բայց Նիկոլը, ԱԽՔ-ն ու ԱԳՆ-ն՝ պրոնատօական» են։
Հանդիպումից հետո էլ կարելի է սպասել Նիկոլի «արեւմտահպատակ» ելույթներին։
 
Այսպես հպատակվելով էլ պետության ինքնիշխանության հերն անիծեցին կապիտուլյանտները» ։

← Վերադառնալ ցուցակին