Լուրեր
Հերիք է հայ հասարակության ականջներին քարոզեք, թե ի՞նչ է ցանկանում Ադրբեջանն Արցախի դեմ. Շարմազանով
03.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հերիք է հայ հասարակության ականջներին քարոզեք, թե ի՞նչ է ցանկանում Ադրբեջանն Արցախի դեմ։
Ադրբեջանն այդպես ուզել է միշտ, բայց նախկինում չի կարողացել ոչնչի հասնել ու սկսել է նպատակներին հասնել ձեր իշխանության օրոք, կապիտուլյանտներ։
Դուք փող ու պրեմիա ինչու՞ եք ստանում։
Որ մեզ ներկայացնեք ի՞նչ է ուզում Ադրբեջանը։
Դուք ասեք, թե դուք ի՞նչ եք ուզում ու ինչպե՞ս եք հասնելու դրան, եթե , իհարկե,ձեր ու ադրբեջանցիների ուզածը նույնը չէ»։