Լուրեր

Պուտինի «զոնտիկը» խելահեղության, հերթական հոգեխանգարմունքի է հասցրել մի խումբ նիկոլապաշտների. Մարգարիտ Եսայան

02.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պուտինի «զոնտիկը» խելահեղության, հերթական հոգեխանգարմունքի է հասցրել մի խումբ նիկոլապաշտների․․.

Բուն խնդիրը եւ վտանգները թողած, որոշ հաստավիզներ քննարկում են  մի նկար, որը, վստահաբար հենց այնպես չնետվեց  հասարակությանը՝ բա ՝ տեսեք-տեսեք Պուտինը  անձամբ է «զոնտիկը» պահել  «մեր նիկոլի գլխին»․․․

Ու, փոխանակ Սոչիում ընդունված հայտարարության բացերը,   վարպետորեն  քողարկված վտանգները եւ  ենթատեքստերը քննարկեն,   հասկանան, թե իրականում ինչ ասեց նույն Պուտինը, երբ ի լուր հայտարարեց, որ հայտարարությունից դուրս են մնացել մի շարք կարեւոր կետեր, որոնք մշակվել եւ տեղ էին գտել մասնագետների եւ փորձագետների կողմից, փոխանակ  ընկալեն, թե ինչու էդ տեքստում չկար Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ, փոխանակ հասկանան, ի վերջո, որ ՈՉ ՈՔ,  ՈՉ ՄԵԿԸ  չի մտածել ու չի մտածելու բան Հայաստանի ու Արցախի մասին, այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը եւ Արցախը չեն մտածել իրենց իսկ անվտանգության, իրենց շահի եւ իրենց հարցերի հայանպաստ լուծումները առաջ մղելու հաստատակամության մասին,դրել մի  սեւ անձրեւանոցի հարց են քննարկում․.․Ի դեպ  իլհամը սեփական զոնտիկով էր․․.

Իսկ մերը՝ աղքատ «ազգականի» պես ծվարել էր  ուրիշի զոնտիկի տակ, բայց՝ հայացքը դեպի այլ «զոնտիկների» էր ուղղված․․․»:

← Վերադառնալ ցուցակին