Լուրեր
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում կրկին անշլագ է. Արտակ Զաքարյան
02.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ֆեյսբուքյան էջում կրկին անշլագ է: Շուրջ երկու հազար վիետմացի, ֆիլիպինցի և բութանցի ֆեյսբուքյան հայախոս օգտատերեր, հրապարակված տեղեկատվությունը կարդալուց հետո, ուրախացել են, որ ՀՀ երրորդ նախագահն Արցախում է:
Այս նույն ֆիլիպինցի, վիետնամցի և հարակից երկրների օգտատերերը շատ հաճախ այցելում են նաև Նիկոլի և նրա ազգակործան գործողությունները գովերգող թայֆայի ֆեյսբուքյան էջեր և հավանություն ու սրտառուջ աջակցություն են ցուցաբերում կապիտուլյանտներին:
Նիկոլական թայֆայի ֆեյքային բազան, ինչ խոսք, շատ բազմազան է, հաճախ նաև լցված է լինում թուրքերով ու ադրբեջանցիներով:
Մնում է պարզել, թե ֆեյքացված այս խեղճ ու կրակ վիետնամցիները, ֆիլիպինցիներն ու բութանցիները նիկոլենց հանձնարարությամբ են այցելել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի էջ, թե՞ ադրբեջանի իշխանությունների»: