Լուրեր

Նայում եմ Սոչիի հայտարարությունը՝ ոչ մի տող Արցախի մասին․ Մարգարիտ Եսայան

01.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշո՞ւմ եք, Բոնապարտի մասին մի ֆիլմ կա, որում Լեհ իշխանուհուն  ուղարկել էին կայսեր մոտ, որ  քնի հետը եւ Լեհաստանի  մասին բարեխոսի.․․Իր գործն անելուց հետո Նապոլեոնը արագ-արագ փորձում  է հեռանալ, իսկ, լեհուհին  մերկ ու մոլորված  շշնջում է , «ա Պոլշա»...

 
Ու   երեկ նայում եմ Սոչիի հայտարարությունը՝ ոչ մի տող Արցախի մասին,  անգամ խաղաղապահների մնալու անհրաժեշտությունը  շեշտելիս ոչ մի  ակնարկ չկա, թե էդ խաղաղապահները որտեղ եւ ինչի համար են․․․Ու երեւի  մեր երկիրը ներկայացնող էն «մերկը» չի էլ շշնջացել՝ «բա Արցախը»․․․»։

← Վերադառնալ ցուցակին