Լուրեր

Սոչին ավելի վատ էր քան Պրահան․ Կարեն Ավագյան

01.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սոչին ավելի վատ էր քան Պրահան։ Հաջորդն էլ ավելի վատ է լինելու քան  Սոչին ու որևէ կապ չունի թե աշխարհագրական առումով այն որտեղ կլինի։

Երբ անդադար ասում ենք, որ խնդիրը Սոչիի մեջ չէ և ոչ էլ ընդունողների ու միջնորդների, սրա մասին ենք ասում։ Հանդիպում, որտեղ չկա Հայաստան չի կարող արդյունք տալ Հայաստանի համար։
 
Պուտինից ակնկալիքներ, Բորելից ակնկալիքներ, էլ չգիտեմ ումից ակնկալիքներ։ Իրական ակնկալիքներն ամեն անգամ փշրել մեկի գլխին արդեն դարձել է օրինաչափություն։
 
Մեկ բան կա անելու։ Հայաստանին ներկա դարձնել։ Դրա նախապայմանն էլ ինձնից լավ գիտեք»։

← Վերադառնալ ցուցակին