Լուրեր
Այս իրավիճակում դիվանագետները լիքը անելիք ունեն, իրական դիվանագետները եւ ոչ «վերելակային խամաճիկները». Մարգարիտ Եսայան
31.10.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախում հանրահավաքը եւ ԱԺ արտահերթ նիստը զուտ հերթական միջոցառումներ չէին, իրականում կատարվեց այն, ինչ , թերեւս պետք է լիներ 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո․.․Սակայն, հասկաանալի է, երկիրը արնաքամ էր, շփոթված, անթաղ դիեր, թշնամուն հանձնված/ անգամ, որոշ տարաածքներ/առանց կռվի տարածքներ․․․
Եւ , ահա, արցախցին թափ տվեց իրեն ու ոտքի կանգնեց, եւ այստեղ՝ Երեւանում, Գյումրիում, Բերդում,Վանաձորում, ամենուրեք մենք եւս պարտավոր ենք ոտքի կանգնել եւ չծնկել , տուն չգնալ այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել մեր նպատակին՝ Արցախի անվտանգություն, կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացում եւ՝ ներքին թշնամուց երկրի ազատագրում․․․Սա ասում եմ առանց էմոցիայի, շատ իրատեսական եւ սառնասրտորեն, հասկանալով, որ հեշտ չի լինելու, հասկանալով, որ դժվար է լինելու, հոգու եւ մարմնի անասելի տառապանքով, բայց, եւ՝ անսասան ու պինդ․․․