Լուրեր

Դավաճան կապիտուլյանտը ինքնակամ չի հեռանալու, սա արդեն ակնհայտ է. Մարգարիտ Եսայան

30.10.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավաճան կապիտուլյանտը ինքնակամ չի հեռանալու,  սա արդեն ակնհայտ է․․.Նրան պետք է հեռացնել․․․Եւ, ահա,    հասկանալով, որ իր  հեռացվելու հետհաշվարկը միացված է, /ցայտնոտի մեջ հայտարարություններ,  փրփրած ահուդող եւ զզվելի  կզած վիճակ/,փորձում է  ինքնապահովագրվել, քանզի վախկոտ է եւ մորթապաշտ․․․Նա պատրաստ է ամբողջ  մի երկիր վարի տալ , հասցնել անդունդի եզրին, մինչ կհեռացվի․․.

 
Եւ կանի,  եթե մինչ այդ նրան չհեռացնենք․․.
Ու հեռացնելու ենք․․․
 
Չի հասցնի խժռել ամբողջ երկիրը եւ Արցախը․․
Ու, այս պահից՝ ուշադիր՝ երեկ տեղի ունեցավ քպ փակ համագումար կոչված ուսապարկահավաքը․․․
Եւ, այս պահից՝ ավելի ուշադիր՝ իր ստեղծման առաջին օրերից   ի վեր առաջին անգամ  քպ վարչության նախագահ «ընտրեցին»  հենց դրան՝ նփ անունովին․․․Դա  անգամ իր մերձավոր  ուսապարկերին չի վստահում, երկու ահը մեկ մահ է․․.
Սա իրոք, էդ քպ-ի համար բացառիկ է․.․Ուրեմն,  սպասենք իրադարձությունների զարգացմանը, որը տեղի է ունենում անասելի արագությամբ․․.
 
Շուտով ականատես ենք լինելու  փաստի՝ նփ-ն  լոկ  քպշնիկ է, այդպես էլ չկայացած   խմբակի չեղած նախագահ․․․Ու հանրությունը ականատես կլինի չտեսնված-չլսված  ուսապարկավազքի․․․
Մնացյալը՝ կսկսվի դրանից հետո․․․»:

← Վերադառնալ ցուցակին