Լուրեր
Տե՞սաք, զգա՞ցիք Արցախն ու արցախցուն. Մարգարիտ Եսայան
30.10.2022

ՀՀԿ ԳՄ անդասմ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տե՞սաք, զգա՞ցիք Արցախն ու արցախցուն․․.
Հուզվա՞ծ եք, փշաքաղվե՞ցիք,հպարտացա՞ք, ոգեւորվե՞ցիք, արտասվո՞ւմ եք, սրտներդ կանգնե՞ց հուզմունքից․․․չշարունակեմ․․․Դե, ուրեմն, արագացնենք մեր , բոլորիս ոտքի կանգնելու ժամանակը․․ՊԱՐՏԱՎՈՐ ենք արցախցուց օրինակ վերցնել, բռունցքվել, միասնական դառնալ, ուս-ուսի, ձեռք-ձեռքի, պինդ, հաստատակամ ու աննահանջ՝ ՊԱՐՏԱՎՈՐ ենք ոտքի կանգնել եւ փրկել Արցախն ու հայրենիքը․․․
Պարտավոր ենք․․քշել թուրքական խամաճիկներին․․.
Խոսքերի ժամանակն ավարտված է, ԳՈՐԾԵԼ եւ ՀԱՂԹԵԼ․․․»: