Լուրեր

Այսօր վերածննդի հույսի օր էր. Կարեն Ավագյան

30.10.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Այսօր վերածննդի հույսի օր էր։ Հույսն Արցախի Վերածննդի հրապարակից սփռվեց դեպի ամբողջ աշխարհի հայություն։

 
Յուրաքանչյուրս այս պահն ու այսօրը արժևորեցինք, որովհետև մեզ համար նշանակալիցի համար ենք պայքարում։ Ու թող պայքարով լինի այն ինչ նպատակներով որ ապրում ենք։
 
Բայց, Հայաստանում մի խումբ կա հիմա ընկճված այսօրվա մեզ տրված հույսից։ Մտեք երեկ համալիրում ժողվածների էջեր։ Մեկին չեք գտնի, որը կիսված կլինի հայի հույսով՝ Վերածննդի հրապարկի իր հայերանակիցների նկարներով։ Սրանք Հայաստանի ու Արցախի հետ օրգանապես ոչ մի կապ չունեն, հենց ուղիղ իմաստով։ Հակառակ դեպքում հիմա ՀՀ «իշխանական» կայքերը պիտի ողողված լինեին Արցախով»։
 
 

← Վերադառնալ ցուցակին