Լուրեր
Սփյուռքին հասցվող հարվածների հիմքը դրվեց Սփյուռքի նախարարության փակմամբ․ Շուշան Զաքարյան
29.10.2022
ՀՀԿ անդամ Շուշան Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ինչպես ասել է Գ. Նժդեհը, «Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ թիկունքում ունենալով Սփյուռքի ներուժը»։
Սակայն իր պետականաքանդ ծրագրից ոչ մի կերպ չշեղվելով ու այն հնարավորինս իդեալական իրականացնելու նպատակով՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հարվածներ հասցրեց նաև թիկունքին՝ Սփյուռքին։ Այս մարդը բառիս ամենաուղիղ իմաստով քանդեց Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնությունը, որը համարվում էր ազգային գաղափարախոսության առանցք։
Սփյուռքին հասցվող հարվածների հիմքը դրվեց Սփյուռքի նախարարության փակմամբ։ Փակվեց մի նախարարություն, որը տարիներ շարունակ աշխարհի տարբեր մասերում բնակվող երիտասարդներին Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին հոգևոր և ընտանեկան ավանդույթներին ծանոթացնելու նպատակով իրականացնում էր «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը։ Վարչապետի աթոռին ամեն գնով կառչած անձը մեղմ ասած խայտառակ արեց հայկական Սփյուռքին ամբողջ աշխարհում, իսկ, որ ամենացավալին է՝ նոյեմբերի 9-ի ամոթալի կապիտուլիացիայից հետո ադրբեջանցիների առաջ թողեց գլխիկոր։
Սփյուռքը ևս անմասն չմնաց «Սև ու սպիտակ» բաժանումից։ Կապիտուլյանտն ու իր խունտան հնարավոր ու անհնար ամեն բան արեցին Սփյուռքի գաղթօջախների ներսում ևս թշնամություն ու պառակտումներ մտցնելու համար։ Ցավոք, ինչպես մնացած դավադիր ու ազգակործան ծրագրերը, այս մեկը ևս հաջողվեց։
Ի՞նչ ստացվեց արդյունքում։ Վերոնշյալ քայլերն իրենց ծանր հետևանքը թողեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունների վրա։ Վարչապետի աթոռը զբաղեցնողի շնորհիվ հասանք նրան, որ կոտրվեց Սփյուռքի հավատն առ Հայաստան ու Արցախ»։