Լուրեր

Հուսով եմ բոլորս ենք հասկանում ինչ էինք ձեռք բերել մինչև սրանց իշխանազավթումը և ինչեր կորցրեցինք սրանց իշխանության գալուց հետո․ Ռաֆայել Վարդանյան

29.10.2022

ՀՀԿ խորհրդի անդամ  Ռաֆայել Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր տեղի է ունենալու սփյուռքի համաժողովը, որին ընդառաջ եկեք որոշ բաներ հիշենք և, ցավոք, որոշ փաստեր արձանագրենք.
Սովետական միության փլուզումից հետո մեր ազգը ոչ միայն հասավ իր բաղձալի երազանքին` անկախ պետություն ունենալուն,  այլ նաև հաղթանակեց Արցախյան գոյամարտում` ստեղծելով ազատ Արցախ` իր բոլոր պաշտպանական համակարգերով և շատ լուսավոր ու անկախ ապագայով։
 
Թե՜ անկախություն ձեռք բերելու, թե՜ Արցախյան գոյամարտը հաղթելու, և թե՜ մյուս այլ ծանր հարցերում անմասն չմնաց և նույնիսկ շատ մեծ ներդրում ունեցավ հայկական սփյուռքը, որը հայ ազգի ոչ լավ ճակատագրի պատճառով սփռված է գրեթե ամբողջ մոլորակով մեկ։ Աշխարհում չես գտնի մեկ երկիր, որտեղ հայ չլինի։
Ինչևէ, երկար չգրեմ, թե քանի հայեր ու ինչ անուններ են սփյուռքի գաղթոջախներից եկել և մասնակցել Արցախյան պատերազմին, ինչ բարերարներ ենք ունեցել, ովքեր օգնել են թիկունքում, ինչպիսի ջանքերով ու ապագայի և ներկայի հանդեպ հավատով են հանգանակվել գումարներ` մեր զույգ պետության առաջ ծառացած խնդիրները հաղթահարելու համար։
Կարճ կարելի է նշել, որ մենք եզակի ազգ էինք, ով ուներ 2 փոքրիկ, բայց հրաշագեղ պետություններ, հաղթանակել էր այնպիսի տարածաշրջանում, որտեղ շատ ավելի հզոր երկրներ կկործանվեին և ստեղծել էր ՀՀ֊Արցախ֊Սփյուռք այնպիսի ամուր և յուրօրինակ կամուրջ, որտեղ ամենը աշխատում էր հայկական հարցի լուծման, Արցախի անկախության և Հայաստանի հզորացման համար։
Ի՞նչ ունենք մենք այսօր, այս ապիկարների գրեթե 5 տարվա իշխանությունից հետո.
Ծանր վիրավոր Արցախ, որին այդ վիճակով ուզում են հանձնել թշնամուն, վիրավոր և վերջնական կործանման առաջ կանգնած Հայաստան և այս երկու վիրավոր հրաշքների հանդեպ հավատքը կորցրած, կամուրջը դեպի իրենց կորցրած և պառակտված սփյուռք։
 
Այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ամբողջությամբ թողել են սփյուռքի վրա (փաշինյան նիկոլը այս տարիների ընթացքում ընդհանրապես չի խոսել ցեղասպանության մասին), ունենք թալանված հայկական հիմնադրամ, որը ահռելի գումար էր հավաքել պատերազմի ընթացքում և այն տեղ չհասավ, ավելի ճիշտ հասավ այս կապիտուլյանտների գրպանը։ Այս պատճառով է, որ սփյուռքից այսօր ոչ մեկ գումարով չի օգնում իր հայրենիքին, այս պատճառով է, որ ոչ մի հավատ չի մնացել վիրավոր Հայաստանիս հանդեպ և արդեն երկու տարի է սփյուռքից ոչ ոք ներդրում չի անում այստեղ։
Սրանք նույնիսկ կարողացան պառակտել և սև ու սպիտակ բաժանումը մտցնել սփյուռքի գաղթոջախներում, սփյուռք համարելով միայն համասեռամոլ գրիշաներին, աղանդավոր քիսոներին և դրանց նման ևս մի քանի թափթփուկ թուրքի ծառաների։
 
Հուսով եմ բոլորս ենք հասկանում ինչ էինք ձեռք բերել մինչև սրանց իշխանազավթումը և ինչեր կորցրեցինք սրանց իշխանության գալուց հետո։
Հույս ունեմ նաև, որ մոտ ապագայում աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքնյուր հայի ջանքերով կհեռացնենք այս հակահայերին Հայաստանից և հային բնորոշ անկոտրում ոգով նորից ոտքի կկանգնենք ու կստեղծենք աշխարհում եզակի Հայաստան֊Անկախ Արցախ֊ Սփյուռք եռամիասնությունը»։

← Վերադառնալ ցուցակին