Լուրեր

Պարտության սիմվոլը մոռանում է, որ հենց ինքն է հրաժարվել Արցախից. Նարեկ Թադևոսյան

29.10.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Կապիտուլյանտի կերպարը մարմնավորող անձնավորությունը համարձակվում է ասել, որ ընդդիմությունը պետք է ժողովրդից ներողություն խնդրի, մոռանալով, որ հենց ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան, որ հենց իր պատճառով են զոհվել 4000-ից ավել երիտասարդներ միայն 2020թ., 200-ից ավել՝ 2022թ.:
 
Պարտության սիմվոլը մոռանում է, որ հենց ինքն է հրաժարվել Արցախից, իսկ այսօր արդեն հանձնում է Հայաստանի տարածքից զգալի հատված:
 
Ընդդիմությունը պետք է ներողություն խնդրի մի բանի համար, որ մինչ օրս այս դավաճան իշխանությունները շարունակում են պաշտոնավարել»:

← Վերադառնալ ցուցակին