Լուրեր

Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը պառակտեց Հայաստան֊Արցախ֊Սփյուռք․ Լուիզա Մկրտչյան

29.10.2022

 ՀՀԿ անդամ Լուիզա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր  էջում գրել է․

 
«Այսօր տեղի է ունենալու Սփյուռքի համաժողովը, որի ժամանակ միանշանակ ելույթ է ունենալու Սփյուռքին մեջքով թեքված, Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունը պառակտած Նիկոլ Փաշինյանը։ 
Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը պառակտեց Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունը, ինչու էր Նիկոլն ասում, որ Սփյուռքի ժողովրդի հետ կշփվի ուղիղ, որ իրեն ոչ մի կառույց պետք չէ դրա համար, ինչու՞ Նիկոլը որևէ հարցով չի դիմել Սփյուռքի ժողովրդին, այլ դրա փոխարեն դիմել է այլ պետությունների ղեկավարներին։ կա մի պարզ պատասխան, որովհետև Նիկոլը Թուրքիայի ճնշման տակ է, որովհետև ենթարկվում է թուրքերի կամքին։ 
 
Սփյուռքում ժողովուրդը ապրում էր Արցախով, ապրում էր ցեղասպանության ճանաչման հարցով, իսկ դա միանշանակ դուր չէր գալիս թուրքական երկրների ղեկավարներին և նրանց համար շատ հեշտ եղավ ազդեցություն ունենալ Նիկոլ Փաշինյանի վրա։ Նրանց պահանջով է Նիկոլը կապը խզել Սփյուռքի հետ։ 
 
Օր առաջ պետք է վերականգնել Հայաստան֊Արցախ֊Սփյուռք եռամիասնությունը, այդկերպ հնարավոր կլինի ճնշել դավադիրներին ու վերջապես աշխարհին ցույց տալ, որ այդ միասնությունը չեն կարող պառակտել ու այդ միասնության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել թուրք֊ադրբեջանական տանդեմը»։

← Վերադառնալ ցուցակին