Լուրեր
Մեր ուժը մեր բազմակարծության մեջ էր, բայց ցավոք օրվա կապիտուլյանտ իշխանությունը դա էլ մսխեց․ Հովհաննես Խաչատրյան
29.10.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մեր ուժը մեր բազմակարծության մեջ էր, բայց ցավոք օրվա կապիտուլյանտ իշխանությունը դա էլ մսխեց:
1999 թվականից սկսած Հայաստան-Սփյուռք համաժողովները սկսել են կազմակերպվել: Սփյուռքի բացառիկ դերակատարմամբ, ռազմավարական նպատակների գիտակցումով էր պայմանավորված, 2008-ին կառավարության կազմում սփյուռքի նախարարության ստեղծումը, բայց սրանք իրենց քաղաքական բարոյականության սահմաններում դա էլ քանդեցին:
Հայաստան-Սփյուռք փոխկապակցվածությունը, մինչև սրանց իշխանության գալը, բաժան-բաժան չի եղել: Սրանք ինչպես Հայաստանը պառակտեցին, այնպես էլ պառակտեցին սփյուռքը: Սրանք խոսում են միասնականության մասին, միասնականությունը ենթադրում է բոլորի ներգրավվածությունն ու գործունեությունը, եթե լիներ միսնականություն ապա երկու կաթողիկոսները չէին մերժի համաժողովին մասնակցելու հրավերը:
Կապիտուլյանտն ու նրան շրջապատող խունտան քանդեցին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Այնպես արեցին, որ սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները գլուխները կախ են ման գալիս ազիկների առջև: Ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում սրանք բաժանեցին սևերի ու սպիտակների, սփյուռքի գաղթոջախների ներսում ևս թշնամություն, պառակտում մտցրեցին: Այնպես արեցին, որ սփյուռքի մեր հայրենակիցների մոտ կորավ հավատն առ Հայաստան ու Ադցախ: Այս 4 տարիների ընթացքում, սրանք իրենց հանդիպումների ժամանակ, երբեք չխոսեցին, մոռացության մատնեցին ցեղասպանության ճանաչումը:
Ցավոք պետք է արձանագրենք, որ վերջին երկու տարում, սրանց հանցավոր, ապիկար կառավարման պատճառով սփյուռքը հրաժարվել է գումար փոխանցել Հայաստանին և ոչ մի ներդրում չի արվում սփյուռքի կողմից»։