Լուրեր
Սա է նիկոլի Հայաստանը՝ մերժված, արհամարհված, գլխիկոր ու օրեցօր անդունդի մեջ էլ ավելի մխրճվող․ Հասմիկ Ափյան
29.10.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխարհասփյուռ հայությանն օտարության մեջ միավորում եւ հայապահպանության բարդ ու պատասխանատու առաքելությունը դարեր ի վեր իրականցում է հայ եկեղեցին։
Ուշագրավ է, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից հոկտեմբերի 28-31-ը Հայաստանում անցկացվող Համաշխարհային հայկական գագաթնաժողովին հրաժարվել են մասնակցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Սա խոսում է այն մասին, որ նրանք մերժում են այն ամենաթողությունը, որն իրականացնումն են նիկոլն ու նրա շրջանակները։
Նրանք համաձայն չեն այս իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության հետ եւ չմասնակցելով ի ցույց են դնում, որ վերոնշյալ միջոցառումը բնավ համաշխարհային ու հայկական չէ։
Զարմանալի չէ. չէ որ բոլորս ականատեսն ենք այն ամենի, թե ինչպես է 4 տարի շարունակ կապիտուլյանտը քանդում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կոտրում Հայաստանի ու Արցախի նկատմամբ Սփյուռքի հավատը, խայտառակ անում սփյուռքին ամբողջ աշխարհում։
Այդ ամենի հետեւանքով սփյուռքը վերջին երկու տարվա ընթացքում հրաժարվել է գումար փոխանցել Հայաստանին, ոչ մի ներդրում այլևս չի արվում։
Սա է նիկոլի Հայաստանը՝ մերժված, արհամարհված, գլխիկոր ու օրեցօր անդունդի մեջ էլ ավելի մխրճվող»։